One Direction-ի երկրպագուն վնասել է թոքերը՝ համերգին շատ բարձր բղավելուց![]() 14 հոկտեմբերի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Անգլա-իռլանդական One Direction խմբի երկրպագուհին համերգից հետո հայտնվել է հիվանդանոցում թոքերի վնասվածքով: Առավոտյան 16-ամյա աղջիկը Տեխասից չէր կարողանում շնչել: Իսկ երբ բժիշկները սեղմում էին նրա կրծքավանդակը, մաշկի տակ ինչ-որ բան էր պայթում և խռթոց էր լսվում, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով: Ուսումնասիրելով ռենտգենի պատկերները՝ բժիշկները հայտնաբերել են, որ օդը նրա թոքերից ներթափանցել է այլ օրգաններ: Ախտորոշման մեջ ասվում է, որ թոքերը վնասվել են համերգի ժամանակ չափազանց բարձր բղավելու հետևանքով: Բացի այդ, ավելորդ օդ է կուտակվել աղջկա կրծքավանդակում և կոկորդի հետևի մասում: Ըստ բժիշկների, դա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Նրան բուժօգնություն են ցուցաբերել և դուրս գրել հիվանդանոցից: One Direction-ը հիմնվել է Լոնդոնում 2010-ին, 5 ալբոմ է թողարկել, որից վերջինը՝ 2015-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |