Գրքի գիշեր. 30% զեղչ «Բուկինիստում», գրքերի փոխանակում, թեյախմություն և առցանց գրքախաղ14 հոկտեմբերի 2017 - 11:37 AMT PanARMENIAN.Net - «Բուկինիստ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում կազմակերպել է «Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը: Գրքի գիշերը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-24:00 «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում, իսկ կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի արդեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով: Քաղաքամայր Երևանի ամենատարեց գրախանութը 85 տարեկան է և պատրաստել է նվեր ընթերցասերների համար. Գրքի գիշերը «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, իսկ հարակից Մ.Մանուշյանի անվան պուրակում ընթերցողներին սպասվում են գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, թեյախմություն, հանդիպում գրողների հետ, հեղինակային երգերի համերգ և այլ ականկնկալներ, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Ծրագիր. «Բուկինիստ» գրախանութ, Մաշտոցի 20 18:00 – 24:00 30% զեղչ մինչև կեսգիշեր «Բուկինիստ» գրախանութում BookFace անվճար լուսանկարահանում գրքերով գրախանութի բուկինիստական բաժնում Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝ 18:00 Բացման հանդիսավոր արարողություն 18:00 - 20:00 Գիրք՝ հեղինակային ինքնագրով, հանդիպում գրողների հետ 18:30 – 19:30 Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում 20:00 - 22:00 Հեղինակային երգերի համերգ 22:00 – 24:00 Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի դիտում 18:00 – 24:00. Արի գրքախառնվենք. ֆլեշմոբ՝ գրքերի փոխանակում պուրակում Գուշակիր գիրքը. ընտրում ենք գիրքը հուշում-մակագրությամբ՝ չդատելով շապիկով Երևանի մասին գրքերի ցուցահանդես Գրքախաղեր, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր Գրքոտ ակվագրիմ. գաղտնի նկարչություն ձեռքի վրա համարձակ ընթերցողների համար Ֆոտոտաղավարներ Խելահեղ թեյախմություն 00:00-06:00՝ Գրքոտ անքնություն. 30% զեղչ և գրքերի անվճար առաքում www.books.am օնլայն գրախանութում Օնլայն գրքախաղ ֆեյսբուքյան պաշտոնական էջում Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը |