Դիլիջանում հրկիզել են անտառը հսկող պահակների ուղեփակոցը14 հոկտեմբերի 2017 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի երեկոյան հրկիզվել է Դիլիջան ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը: Նա հավելել է. «Բողոքում են, ուզում են անտառը կտրել, իրենց կարծիքով անտառն իրենց սեփականն է, ինչ ուզեն կանեն»։ Տուժողներ չկան: Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության, հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին: Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |