Լուկաշենկո. Բաքուն կարող է վստահել Մինսկին՝ «օտար չենք, եղբայրներ ենք»14 հոկտեմբերի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Բաքուն կարող է վստահել Մինսկին, քանի որ նրանք «օտար չեն, եղբայրներ են»: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովին: Նա հիշեցրել է, որ Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Գիտեմ, որ դուք խաղաղասեր ազգ եք, չնայած խնդիրներին Ղարաբաղում, դուք միանգամայն խաղաղ դիրքորոշում եք որդեգրել այդ հարցում: Ուստի, ինչպես արդեն ասել եմ Ադրբեջանի ՊՆ ղեկավարին, մենք արդարանալու կարիք չունենք այս կամ այն պետության առջև»,-ասել է Լուկաշենկոն: Նա շեշտել է, որ Բելառուսն ու Ադրբեջանն ամենասերտ ու մերձավոր հարաբերություններն ունեն: «Մենք լիովին վստահում ենք միմյանց...Աճում է առևտուրը, ռազմատեխնիկական գործակցությունը: Մենք դա չենք թաքցնում», -ասել է նա, հայտնում է 1news.az-ը ԲԵԼՏԱ-ի վրա հղումով: Լուկաշենկոն մշտապես սատարում է Ադրբեջանին վերջինիս համար հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Հենց Բելառուսում էր ձերբակալվել և Ադրբեջանին արտահանձնվել ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Լապշինին Բաքվին արտահանձնելու գործում «արդար դիրքորոշման և վճռական քայլերի համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |