Հաﬔրգ, ցուցահանդես, կենդանի պերֆորմանս. Գյումրիում նշում են Կոմիտասի օրը

Հաﬔրգ, ցուցահանդես, կենդանի պերֆորմանս. Գյումրիում նշում են Կոմիտասի օրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Գյումրիում նշում ենԿոմիտաս վարդապետի օրը:

Ժամը 17:30-ին LOFT Gyumri ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում տեղի կունենա «Կոﬕտասի օր» մշակութային իրադարձությունը, որը ենթադրում է ﬕանգաﬕց ﬕ քանի թեմատիկ ﬕջոցառուﬓերի շարք։

Գյումրիում առաջին անգամ իրականացվող այս իրադարձության շրջանակներում տեղի կունենան տարբեր ձևաչափերի հանդիպուﬓեր՝ դասախոսություն, հաﬔրգային ծրագիր, ցուցահանդես, կենդանի պերֆորմանս։ Ներկայացվելու են գյումրեցի արվեստագետների թեմատիկ աշխատանքներ՝ բացահայտելով նոր ասելիք ունեցող ստեղծագործողների։ Հնչելու են կոմիտասյան մաքուր հնչյուններ՝ մենակատարների և երգչախմբերի կատարմամբ, որոնց զուգահեռ բեմում կլինի նաև գեղանկարչական պերֆորմանս։

Երեկոյի ընթացքում «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի ղեկավար Վահե Բեգոյանը կպատմի հայ մշակույթում Կոմիտասի ունեցած դերի ու նշանակության մասին։ Ներկա կհտնվեն նաև «Արատտա» էթնո-ջազ բենդի հիﬓադիր և ﬔնակատար Արﬔն Հովհաննիսյանը և «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի հիﬓադիր ղեկավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի խմբավար Անի Նավասարդյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---