Հայաստանի շախմատիստները` Եվրոպայի պատանեկան Գրան պրիի երկրորդ փուլի 2-րդ և 3-րդ տեղերում

Հայաստանի շախմատիստները` Եվրոպայի պատանեկան Գրան պրիի երկրորդ փուլի 2-րդ և 3-րդ տեղերում

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան պրիի երկրորդ փուլը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցել է 7 երկրի 12 շախմատիստ:

Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շևչենկոն՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: 8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արամ Հակոբյանը՝ 7.5 միավորով, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանը ներկայացնում էին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով յոթերորդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---