Առցանց գնումների ոլորտը ՀՀ-ում՝ հարվածի տակ․ Մոսկվան ուզում է նվազեցնել առևտրի նվազագույն շեմը16 հոկտեմբերի 2017 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկում է 2018 թ. հուլիսի 1-ից զգալի իջեցնել միջազգային առցանց առևտրի ծավալի նվազագույն շեմը, որի համար մաքսատուրք չի գանձվելու: ՌԴ կառավարության՝ Պետդումա ներկայացրած պետական բյուջեի նախագծում առաջարկվում է յուրաքանչյուր ամիս միջազգային առաքումներով առանց մաքսավճարի երկիր ներմուծվող ապրանքի շեմը 50 եվրո սահմանել՝ ներկայիս 1000 եվրոյի փոխարեն: Որոշումը կտարածվի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա: Ռուսաստանյան «Վեդոմոստի» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատալյա Սաչենոկն ասել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն որոշել միայն նվազագույն շեմը: Փոխարենն արդեն նախանշված է չմաքսազերծվող առցանց գնումների առավելագույն շեմը. Հայաստանի համար՝ 150 դոլար, Բելառուսի՝ 20 եվրո, Ղազախստանի՝ 1000 եվրո, Ղրղզստանի՝ 1000 դոլար: PanARMENIAN.Net ը զրուցել է Հայաստանում միջազգային առաքումների առաջատար ընկերությունների հետ, լսել նրանց մտահոգությունները: Առաքումների հարթակներից Onex.am-ի համահիմնադիր Հարութ Աբրահամյանի խոսքով՝ առաջարկվող նոր շեմը լուրջ ֆինանսական բարդություններ կստեղծի հաճախորդների համար, որոնք այսուհետ ստիպված կլինեն լրացուցիչ գումար վճարել ապրանքի մաքսազերծման համար: «Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ վստահել առցանց առևտրի ծառայություններին. միայն այս տարի մեր հաճախորդների թիվը կրկնապատկվել է: Պարզ չէ սակայն, թե այս որոշումն ինչպես կանդրադառնա հաճախորդների թվի ընդլայնման վրա»,- ասաց Հարութ Աբրահամյանը: «Մեր նպատակն է միջազգային խոշոր շուկաներ բացել հայ հաճախորդի համար, այս որոշումը զրկում է նրան այդ հնրավորությունից»,- տեղեկացրին միջազգային առաքումներով զբաղվող մեկ այլ հարթակից՝ Globbing-ից: Վերջին մի քանի տարվա ընթացքում ընկերության հաճախորդների թիվն աճել է 14 անգամ՝ հասնելով 80.000-ի: Globbing-ում վստահ են, որ սահմանված նոր շեմը կհանգեցնի հաճախորդների թվի անկման: 2017-ին ՌԴ-ում առցանց առևտուրն աճել է 34%-ով՝ կազմելով 178 մլրդ ռուբլի: Առցանց առևտրի ընկերությունների ասոցիացիայի կանախատեսումներով՝ մինչև տարեվերջ առցանց առևտրի շրջանառությունը կկազմի 420 մլրդ ռուբլի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |