Գյումրիի անապահով ընտանիքներին վառելափայտ է բաժանվում

Գյումրիի անապահով ընտանիքներին վառելափայտ է բաժանվում

PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, աղքատության եզրից այն կողմ հայտնված ընտանիքներին, վառելափայտ են բաժանում:

Վերջին շրջանում վառելափայտի շուկայական գները կտրուկ աճել են, իսկ աղքատությունն էլ խորացել: Քաղաքի ծայրամասային թաղամասերում արդեն իսկ նկատվում են ծառերի կտրման դեպքեր, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ներկայումս կազմակերպությունը ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին է հիմնականում բաժանում վառելափայտ, որը նախորդ ամիսներին ձեռք է բերվել և կուտակվել է ամերիկահայ բարերար Հերման Խնդիրյանի հովանավորությամբ:

2017-ին անտառները խնայելու նպատակով, «Շիրակ կենտրոնի» կողմից բազմաթիվ չբնակեցված տնակներ գնվեցին և քանդվեցին, իսկ քանդումից առաջացած փայտանյութը ևս բաժանվում է կարիքավոր ընտանիքներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---