Սերսեայի դերակատարը «Գահերի խաղից» հայտարարել է Վայնշտեյնի ոտնձգությունների մասին18 հոկտեմբերի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Լենա Հիդին, որը կատարում է Սերսեա Լանիստերի դերը «Գահերի խաղը» սերիալում, գրառում է կատարել Twitter-ում՝ պատմելով, թե ինչպես է հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը 2 անգամ սեռական բնույթի ոտնձգություն արել նրա հանդեպ: Դա տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում և Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում: Առաջին անգամ Վենետիկի կինոփառատոնում, երբ հյուրերը զբոսնում էին պարտեզում, Վայնշտեյնը հրավիրել է Լենային զբոսնելով գնալ մինչև գետը: Նա գրում է, որ գնացել է ոչ մի բան չկասկածելով, իսկ վերջինս հանկարծ կանգ է առել և անվայել առաջարկություն արել: Լենան այն ժամանակ մտածել է, որ դա գուցե ուղղակի անհաջող կատակ էր, գուցե Վայնշտեյնը գինովցած էր, և ուշադրություն չի դարձրել: Սակայն, ըստ դերասանուհու, այդ միջադեպից հետո, նա դեր չի ստացել Վայնշտեյնի ստուդիայի ֆիլմերից և ոչ մեկում: Հիդին, սակայն, չի հստակեցրել՝ դա հանգամանքների բերումով էր թե դիտավորություն: Երկրորդ միջադեպն ավելի ուշ տեղի ունեցավ: Հիդին գրել է, որ դա կատարվել է Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում: Երկրորդ անգամ մերժվելով՝ Վայնշտեյնը տաքսի է կանչել Լենայի համար, նստեցրել և շշնջացել ականջին. «Չհամարձակվես որևէ մեկին պատմել»: Ավելի վաղ Վայնշտեյնի ոտնձգությունների մասին էին հայտարարել Անջելինա Ջոլին և Գվինետ Փելթրոուն: Նրա անվան շուրջ առաջացած սեքսուալ սկանդալի պատճառով Վայնշտեյնին կարող է հեռացնեն Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |