Թանկյանը ներկայացրել է նոր երգի 7 նոտա. Շարունակողը $5000 մրցանակի կհավակնի (վիդեո)

Թանկյանը ներկայացրել է նոր երգի 7 նոտա. Շարունակողը $5000 մրցանակի կհավակնի

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ով ավարտի նոր ստեղծագործությունը 5.000 դոլար մրցանակի կհավակնի: Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ ներկայացներով նոր ստեղծագործության առաջին 7 նոտան:

Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։

«Բարեկամներ, տալիս եմ ձեզ նոր երգի առաջին 7 նոտաները: Կարո՞ղ եք այն ավարտել: Ընդունեք մարտահրավերը և ներկայացրեք և Creative Armenia-ի սահմանած 5000 դոլար մրցանակը ստանալու հնարավորություն կունենաք»,-ասվում է գրառման մեջ:

Ստեղծագործությունը պետք է ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---