MEN. Մխիթարյանը Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի![]() 20 հոկտեմբերի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի՝ լավագույն մարզավիճակը վերականգնելու համար: Այդ մասին ասվում է Manchester Evening News-ի հրապարակման մեջ: Հոկտեմբերի 18-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով ավարտվեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ հանդիպումը: Մխիթարյանը փոխարինվեց 90-րդ րոպեին: Հոկտեմբերի 14-ին ոչ ոքի ավարտվեց «Լիվերպուլի» հետ հանդիպումը, որտեղ Մխիթարյանն ընդամենը մեկ վտանգավոր պահ ստեղծեց: Ինչպես գրում է պարբերականը, 2 անհաջող խաղը դեռ ֆուտբոլիստին քննադատելու պատճառ չէ, սակայն սա ազդանշան է, որ նրան հանգիստ է պետք : Ընթացիկ խաղաշրջանը հեշտ չէր Մխիթարյանի համար, նրա վրա, առավել քան մյուսների, ազդեց Փոլ Պոգբայի բացակայությունը: Նշվում է, որ առաջիկայում ակումբին պետք կլինի Մխիթարյանի աջակցությունը, քանի որ «Լիգայում հայ կիսապաշտպանի պես վտանգավոր ֆուտբոլիստները շատ չեն»: Պարբերականը գրում է, որ լավագույն ելքը կլինի, եթե Մոուրինյոն հանգիստ տա Մխիթարյանին առաջիկա 2 խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |