Պիկեն, Ռամոսն ու Բուսկետսը սպառնում են հեռանալ Իսպանիայի հավաքականից![]() 20 հոկտեմբերի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքականի պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, կիսապաշտպան Սերջի Բուսկետսը սպառնում են հեռանալ հավաքականից: Ֆուտբոլիստները կարող են դիմել այդ քայլին երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լուիս Լարեայի հավաքականի մարքեթինգի գծով տնօրեն Մարիա Խոսե Կլարամունտին պաշտոնից ազատելու որոշման պատճառով, գրում է Sports.ru-ն Marca-ի վրա հղումով: Ֆուտբոլիստները միշտ սատարել են Կլարամունտին, իսկ Ռամոսը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հետ 3:0 հաշվով ավարտված խաղից հետո հստակ հայտարարել է, որ ֆուտբոլիստները դեմ են Կլարամունտի պաշտոնանկությանը: Իսպանիա-Լիխտենշտեյն խաղից հետո, որն ավարտվեց 8: 0 հաշվով, Լարեան հայտարարեց, որ մտադիր է հեռացնել պաշտոնից Կլարամունտին: Դրանից հետո Ռամոսը, Պիկեն և Բուսկետսը հայտարարեցին, որ կհեռանան հավաքականից, եթե դա տեղի ունենա: Դրանից հետո ֆուտբոլիստների ր Լարեայի միջև լարվածություն է առաջացել և նրան նույնիսկ թույլ չեն տվել մտնել թիմի հանդերձարան: Այժմ բոլորը սպասում են, թե ինչպիսին կլինի ֆուտբոլիստների արձագանքն արդեն տեղի ունեցած պաշտոնանկությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |