ԱՄՆ 5 նախկին նախագահ՝ առաջին անգամ մեկ բեմում

ԱՄՆ 5 նախկին նախագահ՝ առաջին անգամ մեկ բեմում

PanARMENIAN.Net - Տեխասում բարեգործական համերգի ժամանակ, որի հասույթը կուղղվի փոթորիկներից տուժածներին, բեմ են բարձրացել ԱՄՆ նախկին նախագահները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ղեկավարել են երկիրը:

Հավաքվածների առջև հանդես են եկել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը (1977—1981), 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագը (1989—1993), նրա որդին՝ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը (2001—2009), 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը (1993—2001) և 44-րդ նախագահ Բարաք Օբաման (2009 — 2017), գրում է ՌԲԿ-ն The New York Times-ի վրա հղումով:

Այդ քանակի նախկին ԱՄՆ նախագահներն առաջին անգամ էին միասին բեմ բարձրանում: Իր նախորդներին հատուկ տեսաուղերձով ողջունել և միջոցների հավաքագրմանը նպաստելու համար շնորհակալություն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Ընդհանուր առմամբ ակցիայի ընթացքում հաջողվել է հավաքել ավելի քան 31 մլն դոլար:

2017-ին ԱՄՆ-ն տուժել է 3 հզոր փոթորկից, որոնք ավերածությունների և զոհերի պատճառ են դարձել: Հոկտեմբերի սկզբին Թրամփի վարչակազմը դիմեց Կոնգրեսին՝ տուժածների համար միջոցներ հատկացնելու հարցումով: Այդ գումարից 16 մլրդ դոլար կծախսվի պետական հումանիտար պարենային ծրագրի վրա, և 13 մլրդ դոլար՝ կհատկացվի անմիջապես տուժածներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---