Բրիտանացին 7,5 կմ է անցել լողալով՝ շնաձկից փախչելիս

Բրիտանացին 7,5 կմ է անցել լողալով՝ շնաձկից փախչելիս

PanARMENIAN.Net - Ջոն Քրեյգը, որը դայվինգով է զբաղվում Ավստրալիայի ափերի մոտ, 7,5 կմ է անցել լողալով՝ շնաձկից փախչելիս: Ըստ բրիտանացու, գիշատիչը դեռ որոշ ժամանակ հետևել է նրան մինչև ափ:

Զբոսանավը, որից ջուրն էր նետվել 34-ամյա բրիտանացին, ափից 7,5 կմ հեռավորության վրա էր՝ կանգ էր առել Շարք ծոցում: Ծովածոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է շնաձկների ծովածոց, ամեն տարի մոտ 120.000 զբոսաշրջիկ է ընդունում: Փորձառու Քրյեգը սուզվել էր ջրի տակ, իսկ երբ ջրի երես է դուրս եկավ, նավն արդեն հեռու էր: Քրեյգը սկսել է օգնության կանչել և նկատել է ոչ հեռու լողացող շնաձկանը, գրում է BBC-ին:

Շնաձուկը բավականին մեծ է եղել՝ մոտ 4 մ երկարությամբ: «Ես մտածեցի, որ ամեն ինչ վերջացած է և ես հենց այդտեղ էլ կմեռնեմ»,-ասել է Քրեյգը:

Շնաձուկը հետապնդել է Քրեյգին մոտ 15 րոպե, բայց չի հարձակվել: Իսկ հետո անհետացել է: Քրեյգը ափ է հասել 3 ժամ անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---