Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը![]() 24 հոկտեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ֆիզիոլոգներն առաջին անգամ հետազոտել են էլեկտրոնային ծխախոտ ծխողների շնչուղիներն ու թոքերը և հայտնաբերել են գայլախտի ու փսորիազի կենսամարկերներ: «Էլեկտրոնային ծխախոտը սովորականի հետ համեմատելը նույնն է, ինչ խնձորը նարինջի հետ»,-պնդում է Մեհմեդ Քեսիմերը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից, որը հետազոտության հեղինակներից մեկն է: Քեսիմերն ու նրա գործընկերներն առաջին անգամ համեմատել են էլեկտրոնային և սովորական ծխախոտ ծխողների շնչուղիների հյուսվածքների նմուշներն ու եկել այն եզրակացության, որ երկուսն էլ հավասարաչափ վնասակար են: «Բանն այն է, որ էլեկտրոնային ծխախոտի գործածության հետևանքները դեռևս բավականաչափ հետազոտված չեն»,-պարզաբանել է բժիշկը, գրում է Naked Science-ը: Էլեկտրոնային ծխախոտ օգտագործող 15 ծխողի մոտ սովորականից շատ սպիտակուցներ են հայտնաբերվել, ինչը մատնանշում է նեյտրոֆիլային գրանուլոցիտների առկայությունը, որոնք լեյկոցիտների տեսակներ են, որ պաշտպանում են օրգանիզմը վարակներիվ: Ինքնին Նեյտրոֆիլներն օգտակար են, սակայն դրանց ավելցուկը կարող է նպաստել օջախային բորբոքումների և թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացմանը: Սպիտակուցների ավելցուկը կարող է մատնանշել իմունոպաթոլոգիկ բորբոքումների՝ գայլախտի, վասկուլիտի կամ փսորիազի առկայությունը: Ըստ հեղինակների, էլեկտրոնային ծխախոտներից օգտվող 15 մասնակիցներից 5-ը խոստովանել են, որ երբեմն անցնում են նաև բնական ծխախոտի, ևս 12-ը՝ սովորական ծխախոտ է ծխել մինչ էլեկտրոնայինին անցնելը, սակայն,այնուամենայնիվ, էլեկտրոնային ծխախոտը չի կարող անվնաս համարվել առողջության համար: Հոդվածը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |