Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը

Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը

PanARMENIAN.Net - Ամերիկացի ֆիզիոլոգներն առաջին անգամ հետազոտել են էլեկտրոնային ծխախոտ ծխողների շնչուղիներն ու թոքերը և հայտնաբերել են գայլախտի ու փսորիազի կենսամարկերներ:

«Էլեկտրոնային ծխախոտը սովորականի հետ համեմատելը նույնն է, ինչ խնձորը նարինջի հետ»,-պնդում է Մեհմեդ Քեսիմերը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից, որը հետազոտության հեղինակներից մեկն է:

Քեսիմերն ու նրա գործընկերներն առաջին անգամ համեմատել են էլեկտրոնային և սովորական ծխախոտ ծխողների շնչուղիների հյուսվածքների նմուշներն ու եկել այն եզրակացության, որ երկուսն էլ հավասարաչափ վնասակար են: «Բանն այն է, որ էլեկտրոնային ծխախոտի գործածության հետևանքները դեռևս բավականաչափ հետազոտված չեն»,-պարզաբանել է բժիշկը, գրում է Naked Science-ը:

Էլեկտրոնային ծխախոտ օգտագործող 15 ծխողի մոտ սովորականից շատ սպիտակուցներ են հայտնաբերվել, ինչը մատնանշում է նեյտրոֆիլային գրանուլոցիտների առկայությունը, որոնք լեյկոցիտների տեսակներ են, որ պաշտպանում են օրգանիզմը վարակներիվ: Ինքնին Նեյտրոֆիլներն օգտակար են, սակայն դրանց ավելցուկը կարող է նպաստել օջախային բորբոքումների և թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացմանը: Սպիտակուցների ավելցուկը կարող է մատնանշել իմունոպաթոլոգիկ բորբոքումների՝ գայլախտի, վասկուլիտի կամ փսորիազի առկայությունը:

Ըստ հեղինակների, էլեկտրոնային ծխախոտներից օգտվող 15 մասնակիցներից 5-ը խոստովանել են, որ երբեմն անցնում են նաև բնական ծխախոտի, ևս 12-ը՝ սովորական ծխախոտ է ծխել մինչ էլեկտրոնայինին անցնելը, սակայն,այնուամենայնիվ, էլեկտրոնային ծխախոտը չի կարող անվնաս համարվել առողջության համար:

Հոդվածը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---