ՆԱՏՕ-ն առավելագույն զսպվածության կոչ է անում Կոսովոյի հակամարտության բոլոր կողմերին

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումից հետո ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանն ու արդեն վաղը Հյուսիսատլանտյան Խորհրդի ներկայացուցիչները կժամանեն տարածաշրջան նորանկախ հանրապետությունում իրավիճակը գնահատելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը մեկնաբանելով Կոսովոյի խորհրդարանի կողմից անկախության հռչակումը փետրվարի 17-ին:



Ըստ նրա, բոլոր կողմերը պետք է ընդունեն այն փաստը, որ ըստ ՄԱԿ-ի ԱԽ--ի 1244 բանաձեւի, KFOR-ը կշարունակի կատարել Կոսովոյի անվտանգության ապահովման իր լիազորություններն ու պարտականությունները, քանի դեռ Անվտանգության Խորհուրդը չի վերանայել այդ որոշումը:



«KFOR-ը կշարունակի ապահովել Կոսովոյի բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովումը, ինչպես երկրի էթնիկ մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության համար»,-ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:



Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է նաեւ, որ KFOR-ը անհապաղ կարձագանքի Կոսովոյում բռնության դիմելու ցանկացած փորձի: Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ն առավելագույն զսպվածության եւ ինքնատիրապետման կոչ է անում Կոսովոյի հակամարտության բոլոր կողմերին :
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---