ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-26-ը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի մայրաքաղաք կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այցի ծրագիրը բավականին հագեցած է` նախատեսված են Յուրի Լուժկովի հանդիպումները Հայաստանի ղեկավարության, Երեւանի քաղաքապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Սպասվում են նաեւ հանդիպումներ ռուսական համայնքի,Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետները առաջին անգամ կստորագրեն երկու մայրաքաղաքների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության լայնամասշտաբ ծրագիր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---