Սերգեյ Միրոնով. Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքի չճանաչված կազմավորումների հանդեպ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը փետրվարի 18-ին համատեղ որոշում են կայացրել Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակման առնչությամբ: Ինչպես հաղորդել է Դաշնության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը, հայտարարության մեջ ասվում է, որ տեղի է ունեցել «միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում, ինչպես նաեւ փաստորեն լիովին անտեսվել են ՄԱԿ-ի բոլոր սկզբունքները»: Նրա խոսքերով, հայտարարության նպատակն է Կոսովոյի անկախության նախաձեռնողների եւ կողմնակիցների ուշադրությունը հրավիրել այդ գործընթացի բացասական հետեւանքների վրա: «Մեր հայտարարությունը ուղղակի խորհրդարանականների խոսքեր չեն, այլ պետական դիրքորոշում է»,-հավելել է Միրոնովը:



Խոսնակը հավելել է նաեւ, որ Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքի չճանաչված կազմավորումների հանդեպ», հաղորդում է Լենտա.ռու-ն:



Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է Սերբիայից երկրամասի անջատման օգտին եւ միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Սերբիան հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի ճանաչի Պրիշտինայի որոշումը: Սերբական ոստիկանությունն արդեն իսկ մեղադրել է Կոսովոյի առաջնորդներին «Սերբիայի տարածքում կեղծ պետություն հռչակելու» համար եւ մեղադրանք ներկայացրել նախագահին, վարչապետին եւ խոսնակին քրեական հոդվածով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---