Վրաստանի GEM FEST-2018-ը 4 օր կտևի![]() 27 հոկտեմբերի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում 2018-ին կայանալիք էլեկտրոնային երաժշտության GEM FEST փառատոնը 4 օր կտևի՝ օգոստոսի 9-12-ը: Այդ մասին ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում: Վրաստանի կարևորագույն երաժշտական իրադարձություններից մեկը 4-րդ անգամ անընդմեջ կանցնի Անակլիայում: Տոմսերի մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնի չէ նաև մասնակից երաժիշտների ցանկը, սակայն կազմակերպիչները խոստանում են առաջիկայում իրազեկել ամեն ինչի մասին: 2017-ին GEM FEST-ը հավակնում էր էլեկտրոնային երաժշտության տևողությամբ ամենաերկար փառատոնը համարվելուն՝ այն գրեթե մեկ ամիս տևեց, հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը: Սակայն, 2018-ի պարագայում, հավանաբար, կազմակերպիչները որոշվել են հրաժարվել այդ ձևաչափից: Առաջին անգամ GEM FEST-ը կազմակերպվել է 2015-ին Անակլիայում: Փառատոնի հիմքում հայտնի ուկրաինական KaZantip-ի նախագիծն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |