«Զինծառայության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ

«Զինծառայության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները, հայտնում է razm.info-ն:

Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ի նիստում, ՀՀ կառավարությունը հավանության էր տվել օրենքի նախագծին։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները:

Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս: Օրենքի նախագծով՝ ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով, որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---