Կինոօպերատորների գիլդիա է ձևավորվել. Այն կնախագահի Վահագն Տեր-Հակոբյանը

Կինոօպերատորների գիլդիա է ձևավորվել. Այն կնախագահի Վահագն Տեր-Հակոբյանը

PanARMENIAN.Net - Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա: Կինոօպերատորներն առաջինը եղան, որ հոկտեմբերի 26-ին կինեմատոգրաֆիստների միությունում հայտարարեցին իրենց մասնագիտական կառույցի՝ կինոօպերատորների գիլդիայի ստեղծման մասին: Այդ մասին ասվում է կինեմատոգրաֆիստների միության կայքում հրապարակված գրառման մեջ:

Գիլդիայի նախագահ է ընտրվել հայտնի կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, նախագահի տեղակալներ՝ Մկրտիչ (Արգո) Բարոյանը և Արտյոմ Մելքումյանը:

Ավելի վաղ նախաձեռնող խումբը սկսել էր աշխատել կինոօպերատորների գիլդիայի ստեղծման, կանոնադրության հիմնական սկզբունքների մշակման ուղղությամբ: Վերջնական քննարկումներից հետո ընդունվեց գիլդիայի կանոնադրությունը, հայտարարվեց գիլդիայի ստեղծման մասին, ասվում է :

Գիլդիան բաց է բոլոր կինոօպերատորների համար, որոնք կցանկանան իրենց մասնագիտական համայնքին իրավական մաս կազմելու, մասնագիտական շահերի պաշտպանության և բազմաթիվ այլ խնդիրների լուծման նպատակով անդամագրվել և դառնալ գիլդիայի անդամ:

Հարություն Խաչատրյանը շնորհավորել է գիլդիայի անդամներին և ընտրված ղեկավարներին, ցանկանալով արդյունավետ աշխատանք:

Հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---