Հեյկի Տալվիտիե. ԵԱՀԿ-ն հուսով է, որ ընտրություններն Հայաստանում կանցնեն միջազգային չափանիշներին համաձայն18 փետրվարի 2008 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ներկայացնելով այցի արդյունքները` Տալվիտիեն տեղեկացրեց, որ առաջիկա օրերի ընթացքում համակարգելու է Հայաստանում ԵԱՀԿ բազմաթիվ առաքելությունների աշխատանքը: Այդ կապակցությամբ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ընտրությունների քարոզարշավի, առհասարակ, նախընտրական իրավիճակի վերաբերյալ: Պրն. Տալվիտիեն փոխանցեց ընտրությունները օրենքի տառին եւ ոգուն համապատասխան անցկացնելու ԵԱՀԿ գործող նախագահի ակնկալիքները:Կողմերը նաեւ քննարկեցին Կոսովոյի անկախության հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ միջազգային հանրության արձագանքը: Խոսելով գործող նախագահի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի ս.թ. փետրվարի 25-ին Հայաստան կատարելիք այցի մասին, Տալվիտիեն նշեց, որ այցը եւս մեկ վկայությունն է այն կարեւորության, որ տրվում է Ֆինլանդիայի կողմից տարածաշրջանին եւ առկա հակամարտությունների կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանում ընթացող զարգացումները: Զրույցի ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նշվեց բանակցությունները ներկայացված առաջարկության հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |