«Լացիոյի» 12 երկրպագուի արգելվել է 5 տարի այցելել մարզական միջոցառումներ

«Լացիոյի» 12 երկրպագուի արգելվել է 5 տարի այցելել մարզական միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հռոմի ոստիկանությունը պարզել է «Լացիոյի» այն 20 երկրպագուի ինքնությունը, որոնք հակասեմական բնույթի սթիկերներ են փակցրել «Կալյարիի» հետ խաղի ժամանակ:

Հռոմեական «Լացիո» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հայտնի են իրենց ծայրահեղական հայացքներով, որոնց պատճառով ակումբը բազմիցս է պատժամիջոցների ենթարկվել:

12 երկրպագուի արդեն մեղադրանք է ներկայացվել և արգելվել է 5 տարի այցելել մարզական միջոցառումներն Իտալիայի տարածքում: Եվս մեկ 46-ամյա երկրպագու հեռացվել է 8 տարով, քանի որ մեկ անգամ արդեն խախտել էր արգելքը, հայտնում է Eurosport-ը Corriere dello sport-ի վրա հղումով:

Հոկտեմբերի սկզբին «Սասուոլոյի» հետ խաղի ժամանակ ակումբի երկրպագուների ռասիստական բղավոցների պատճառով «Լացիոյին» արգելվեց տոմսեր վաճառել երկրպագուների համար հատուկ հատկացված տրիբունաներում 2 խաղի՝ հոկտեմբերի 22-ին «Կալյարիի» և նոյեմբերի 5-ին՝ «Ուդինեզեի» հետ խաղերի համար: «Կալյարիի» հետ խաղի ժամանակ երկրպագուներին այնուամենայնիվ հաջողվել էր մարզադաշ մտնել՝ տեղեր զբաղեցնելով բաց տրիբունայում: Իրենցից հետո նրանք տրիբունայում են թողել հակասեմական բնույթի բազում սթիքերներ՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստների զոհ դարձած հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի, պատկերներով: Սթիքերներից մեկի վրա աղջիկը պատկերված է «Ռոմայի» մարզաշապիկով:

Ընթերցեք նաև. «Լացիոն» կստիպի իր ագրեսիվ երկրպագուներին Օսվենցիմ այցելել

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---