Վերնիսաժի մոտ սպանության համար հետախուզվողներին գտել են Վրաստանում

Վերնիսաժի մոտ սպանության համար հետախուզվողներին գտել են Վրաստանում

PanARMENIAN.Net - Վերնիսաժի մոտ կատարված հանցագործության համար հետախուզվողները հայտնաբերվել են:

Հայաստանի ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:

Այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։

Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին:

Սեպտեմբերի 22-ին Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեl 18 Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեl ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետախուզման աշխատանքները շարունակվում էին ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով ու նույնպես սպասված արդյունքը տվեցին:

Կատարվածի բոլոր հանգամանքները կպարզվեն շարունակվող նախաքննությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---