Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործարկվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործարկվել է

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործարկվել է: Առաջին բեռնատար շարժակազմը դուրս է եկել երթուղի:

Երկաթուղու բացումը բազմիցս է հետաձգվել: Թուրքիան ակնկալում էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի 2017-ի սկզբին:Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջ հզորությամբ կաշխատի 2016-ի երրորդ եռամսյակից:Մինչ այդ նախատեսվում էր շահագործումը սկսել 2015-ին:

Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետներ Գեորգի Կվիրիկաշվիլին, Բակտիժան Սագինտաևը և Աբդուլլահ Արիպովը: Նրանք ճանապարհել են Ղազախստանից ժամանած 32 կոնտեյներից բաղկացած առաջին բեռնատար շարժակազմը, որը շարունակել է ճանապարհը նորակառույց երկաթուղիով, գրում է Haqqin.az-ը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։ Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008-ին նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր $600 մլն: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---