Mundo Deportivo. Նեյմարը դժգոհ է Էմերիից և զղջում է «ՊՍԺ» տեղափոխվելու համար

Mundo Deportivo. Նեյմարը դժգոհ է Էմերիից և զղջում է «ՊՍԺ» տեղափոխվելու համար

PanARMENIAN.Net - Նեյմարը դժգոհ է «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունան Էմերիի աշխատանքի մեթոդներից և զղջում է «Բարսելոնայից» «ՊՍԺ» տեղափոխվելու համար:

Նեյմարը մինչ օրս դեռ չի ընտելացել Փարիզին: Հանգստյան օրերին բրազիլացին անակնկալ է մատուցել «Բարսելոնայի» նախկին թիմակիցներին՝ այցելելով նրանց կատալոնական թիմի մարզաբազայում, գրում է eurosport-ը Mundo Deportivo-ի վրա հղումով:

Հոկտեմբերն L'Equipe-ն հայտնել էր, որ Նեյմարի և Էմերիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, երբ մարզիչը թույլ չի տվել բրազիլացի ֆուտբոլիստին լիարժեք մարզում անցկացնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեհտի» հետ խաղից հետո:

Նեյմարը 2017/2018 խաղաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել և 8 գոլային փոխանցման փարիզեցիների համար 11 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---