Կիևում Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկարաձգվել է

Կիևում Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Կիևի Ազգային պատկերասրահում երկարացվել է հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և թանգարանի 95-ամյակին նվիրված «Հանճարն ու ծովը. Ավանդույթներ, որոնումներ, բացահայտումներ» ցուցահանդեսի աշխատանքը:

Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 19-ը, ինչպես նշել է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, որոշվեց երկարացնել այն մեծ պահանջարկի պատճառով, գրում է AnalitikaUA.net-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:

Ցուցադրության մեջ ներկայացված են ծովային թեմատիկայով միավորված ХVIII-ХХդդ. ավելի քան 60 գեղանկար և գծանկար: Ներկայացված է նաև Այվազովսկու այն կտավների լուսանկարների ցուցադրությունը, որոնք անհետացել են Երկրորդ համաշխարհայինի տարիներին, ինչպես նաև արխիվային նյութեր, տարբեր իրեր, որոնք եղել են 19-րդ դարի նավերում, Այվազովսկու ժամանակակից նավապետների անձնական իրեր:

Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 15-ը:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---