Նախարար. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով 2018-ին 22.6 մլրդ դրամ կհատկացվի

Նախարար. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով 2018-ին 22.6 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - 2018-ին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն մոտ 47.4 մլրդ դրամ` 25 ծրագրերի իրականացման համար: Այդ մասին «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22.6 մլրդ դրամ, այդ թվում՝ 2.8 մլրդ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհը: 2018 թվականին շինարարական աշխատանքները կշարունկավեն մոտ 80 կմ ճանապարհահատվածներում, որից կբետոնապատվեն 40- 45 կմ-ն», - նշել է Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարի խոսքով՝ ՀՀ պետական սահմանի՝ Բագրատաշենի անցման կետ կամրջի վերակառուցման ծրագրով նախատեսված է տրամադրել 1.13 մլրդ դրամ։

«Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.4 մլրդ դրամ: Շինարարությունները կազմակերպելու մրցույթներն ավարտվել են, պայմանագրերը կնքման փուլում են», - ընդգծել է նախարարը, ապա հավելել, որ կիրականացվեն նախագծային աշխատանքների 100 տոկոսը, կամրջի շինարարության մոտ 20 տոկոսը և տեխնիկական վերահսկողության աշխատանքները:

Ավելի վաղ Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը հայտարարել էր, որ Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ 1 կմ-ի համար ներկայիս 2 մլն դոլարից հասնելով 3,5 միլիոն դոլարի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---