Հայաստանում առաջին ստարթափ ակադեմիան է ստեղծվել 1 նոյեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվել է առաջին ստարթափ ակադեմիան` «Armenian Startup Academy»-ն, որի նպատակն է, տեխնոլոգիական կրթության և փորձի փոխանակման միջոցով, բարենպաստ միջավայր ստեղծել հայաստանյան ստարթափերի զարգացման համար: Ակադեմիան հիմնադրվել է Catalyst հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Armenian Startup Academy-ն կենտրոնանալու է միջազգային շուկայում մրցունակ և բարձր պահանջարկ ունեցող նորարարական հայկական արտադրանքի ստեղծման և առաջխաղացման վրա: Ակադեմիայում հայական ստարթափերի հետ աշխատելու են ձեռներեցության ոլորտի փորձառու ներկայացուցիչներ, ՏՏ մասանգետներ: Առանձնացվել են հինգ գերակա ուղղություններ՝ արտադրանքի վերլուծություն, առաջխաղացում, վաճառք, հաղորդակցություն և մշակույթ, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում: Ակադեմիայում հոկտեմբեր ամսից արդեն մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ կրթական ծրագիրը, որին մասնակցում են մոտ 15 հայկական արդեն գործող ստարտափեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |