Թրամփ. Նյու Յորքի ահաբեկչին պետք է մահապատժի ենթարկել

Թրամփ. Նյու Յորքի ահաբեկչին պետք է մահապատժի ենթարկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ի ահաբեկչության գործով մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլլո Սաիպովը մահապատժի է արժանի: Այդ մասին նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Նյու Յորքում ահաբեկչություն գործած անձն ուրախ էր, երբ խնդրում էր ԻՊ դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա 8 մարդ է սպանել, ծանր վնասվածքներ պատճառել 12-ին: Նրան հարկավոր է մահապատժի ենթարկել»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում:

Ընթերցեք նաև. ԱՄՆ-ում որոնում են Նյու Յորքի ահաբեկչության հնարավոր հանցակցին. Նա ևս Ուզբեկստանից է

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---