Վարչապետ. Իրան-ՀՀ երկաթուղու կառուցումն ինքնանպատակ չէ

Վարչապետ. Իրան-ՀՀ երկաթուղու կառուցումն ինքնանպատակ չէ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթուղին կկառուցվի, թե` ոչ. հարցը պետք է դնել կշեռքին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ պետք է հաշվարկել, թե ինչպիսին կլինի ծառայության գինը, ինչ ծավալով ծառայություններ կմատուցվեն, գրում է Aysor.am-ը:

Վարչապետը շեշտել է՝ երկաթուղու կառուցումը ինքնանպատակ չէ:

«Եթե Իրանի հետ համագործակցության ինդիկատորները հայտնվեն, կքննարկենք երկաթգիծ կլինի, թե այլ ճանապարհ», - ասել է նա:

Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, Կարեն Կարապետյանն ասել է թե մեր բիզնեսմենները կօգտվեն, թե ոչ, դա կախված կլինի ներկայացրած առաջարկից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Ծովային, օդային, երկաթգծային և բեռնատար մեքենայով փոխադրումների համակցումը հնարավորություն է տալիս կրճատել փոխադրման ժամկետը և առավելագույնին հասցնել փոխադրման արդյունավետությունը` ապահովելով արժեքի զգալի նվազում:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---