Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության առաջին նախնական տվյալները

PanARMENIAN.Net - Ընտրատեղամասերը փակելուց երեք ժամ անց Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է առաջին նախնական տվյալները նախագահական ընտրությունների տվյալների վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, հաշվել են 38 ընտրատեղմասերի տվյալները:



8469 ընտրողների ձայների բաշխվածությունը հետեւյալ տեսքն ունի.



Արթուր Բաղդասրյան` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար- 685



Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար- 19



Տիգրան Կարապետյան` Ժողովրդական կուսակցության ղեկավար- 29



Արամ Հարությունյան` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար- 10



Վահան Հովհաննիսյան` «Դաշնակցության» Բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ- 375



Վազգեն Մանուկյան` Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար- 16



Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 18



Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար- 6490



Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ- 673



Անճշտությունների թիվը- 145
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---