Եվրախորհրդարան. Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, անցել են միջազգային չափանիշներին համապատասխան19 փետրվարի 2008 - 23:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության նախագահ Թոմաս Գրուները: Նրա խոսքերով, ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով, ընտրատեղամասերը նախապատրաստվել են հաստատված չափանիշներին համապատասխան: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ տեղեկատվություն է ներկայացնում միայն այն տեղամասերից, որտեղ եղել է անձամբ, այսինքն 4 ընտրատեղմասերի մասին է խոսքը, որոնք տեղակայված են Երեւանում: Գրուները նաեւ նշել է ընտրողների բարձր ակտիվությունը, հաղորդում է Regnum-ը:Հայաստանի նախագահական ընտրությունները կայացել են փետրվարի 19-ին: Ընտրողների ակտիվությունը կազմել է մոտ 70 տոկոս: Նախագահի պաշտոնին հավակնում են իննը թեկնածու: Հայաստանի նախագահի ընտրություններին հետեւել է 39 տեղական եւ 6 միջազգային դիտորդական առաքելություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |