Ռոնալդուն՝ 2016-ի լավագույն ռմբարկու ըստ IFFHS-ի![]() 4 նոյեմբերի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2016-ի լավագույն ռմբարկու ըստ IFFHS-ի՝ Ֆուտբոլի և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի: Անվանակարգում հաշվի են առնվում այն գոլերը, որոնք իրացվել են ակումբի և ազգային թիմի միջազգային խաղերում: 2016-ին Ռոնալդուն 24 գնդակ է խփել՝ 11-ը «Ռեալի» կազմում, 13-ը՝ Պորտուգալիայի հավաքականի, առաջ անցնելով Լիոնել Մեսսիից, որի հաշվին 21 գնդակ կա, և Էդինսոն Կավանիից, որի հաշվին 18 գնդակ կա: Այսպիսով Ռոնալդուն երրորդ անգամ է արժանանում IFFHS-ի մրցանակին՝ գերազանցելով Մեսսիին, որի հաշվին այդպիսի 2 մրցանակ կա, գրում է sports.ru-ն: Նախկինում Ռոնալդուն արժանացել է IFFHS-ի մրցանակին նաև 2013 և 2014 թվականներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |