Անահիտ Պողոսյանը ռուսական «Ձայն»-ում հայկական երգ է կատարել (վիդեո)

Անահիտ Պողոսյանը ռուսական «Ձայն»-ում հայկական երգ է կատարել

PanARMENIAN.Net - Ռուսական Առաջին ալիքի եթերում ընթացող երգի «Ձայն» («Գոլոս») մրցույթում հայազգի երգչուհի Անահիտ Պողոսյանը «Մենամարտեր» փուլում իր ելույթը սկսել է հայկական երգով: Նա կատարել է գուսան Սիփանի «Խղճա դու ինձ» երգը, որը ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հիանալի սկիզբ է անվանել:

Այնուհետև Անահիտը Լադիսլավ Բուբնարի հետ զուգերգ է կատարել՝ Էրոս Ռամազոտտիի եւ Շերի Piu che puoi երգը։

Քանի որ Անահիտը հղիության 9-րդ ամսում է, ժյուրիի անդամ Պելագեան որոշել է թիմում թողնել 27-ամյա երգչուհու մրցակցին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---