Բրյուսելի դատարանն ազատ է արձակել Պուչդեմոնին 6 նոյեմբերի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Դատական քննիչը Բրյուսելում ազատ է արձակել Կատալոնիայի տարածաշրջանային վարչակազմի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա 4 աշխատակիցներին: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Բելգիայի դատախազությունը: Նրանց, սակայն, արգելվում է լքել երկիրն առանց դատարանի թույլտվության: Նրանք պետք է թողնեն իրենց հասցեներն ու ներկա լինեն իրենց գործով բոլոր դատական նիստերին, ասել են դատախազությունում: Այժմ գործը կուղարկվի առաջին ատյանի դատարանի խորհրդակցական սենյակ, որը 15 օրում դատավճիռ կկայացնի Իսպանիայի իշխանությունների կողմից ստորագրված ձերբակալության եվրոպական թույլտվությունն իրագործելու վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն: Իսպանիայի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրել Կարլես Պուչդեմոնին և Մադրիդի կողմից լուծարված Կատալոնիայի վարչակազմի ու խորհրդարանի մյուս անդամներին՝ մեղադրելով պետական իշխանության դեմ ապստամբելու և բյուջեի միջոցները չարաշահելու մեջ: Իսկ Իսպանիայի գերագույն դատարանը նրանց կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ավելի ուշ Բելգիայի դատախազը հաստատել է, որ ձերբակալության 5 եվրոպական թույլտվություն է ստացել: Պուչդեմոնն ու նրա աշխատակիցները հանձնվել էին բելգիական ոստիկանությանը նոյեմբերի 5-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |