Գիտնականները պարզել են, թե ինչ են զգում մարդիկ մահից հետո 6 նոյեմբերի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մահից հետո մարդիկ գիտակցում են, որ մահացել են և հասկանում են, թե ինչ է կատարվում շուրջը: Այդ մասին հայտարարել են Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական դպրոցի (NYU Langone School of Medicine) գիտնականները, գրում է ՌԻԱ Նովոստին LiveScience-ի վրա հղումով: Բժիշկները գրանցում են մահը սրտի կանգի պահին՝ արյունն այլևս չի հասնում գլխուղեղին, ինչը հանգեցնում է ուղեղի աշխատանքի գրեթե վայրկյանական դադարեցմանը: Արդյունքում ուղեղի բջիջները սկսում են մեռնել, սակայն դրա համար կարող է մի քանի ժամ պահանջվել կլինիկական մահից հետո, կարծում է հետազոտության ղեկավար Սեմ Պարնիան: Ասվում է նաև, որ մարդու գիտակցությունը միանգամից չի անջատվում, երբ կանգնում է սիրտը: «Մահվան առաջին փուլում» մարդիկ դեռևս կարող են պահպանել ընկալման ունակությունը: Դրա ապացույցն են այն դեպքերը, երբ սրտի կանգ ապրած մարդիկ կարողանում են մանրամասն նկարագրել, թե ինչ էր կատարվում իրենց կլինիկական մահվան ժամանակ: «Նրանք պատմում են, որ տեսել են բժիշկներին ու բուժքույրերին, որոնք իրենց աշխատանքն էին կատարում, լսել են նրանց խոսակցությունները՝ փաստեր, որոնք հակառակ դեպքում, նրանք չէին իմանա»,-ասել է Պարնիան: Ինչպես հայտարարել է գիտնականը, այդ հիշողությունները հաստատել են նաև բժիշկները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |