Amazon Studios-ն ուզում է «Մատանիների տիրակալը» սերիալ դարձնել 6 նոյեմբերի 2017 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գրող Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» սագայի հիման վրա մտադիր են հեռուստասերիալ նկարահանել: Հեռուստաէկրանավորման իրավունքների գնման հիմնական հավակնորդների թվում են Amazon-ը, Netflix-ը և HBO-ն: Ըստ լուրերի, գրողի ժառանգները միայն էկրանավորման իրավունքը վաճառելու համար պահանջում են $200-250 մլն, առանց արտադրության ապագա ծախսերի: Բացի այդ, բյուջեն պետք է կազմի $150 մլն յուրաքանչյուր եթերաշրջանի համար: Այս պահի դրությամբ աճուրդին ակտիվ մասնակցում են Amazon-ը և Netflix-ը, իսկ HBO-ն, որը «Մատանիների տիրակալի» սեփականատերն է, դուրս է մնացել մրցավազքից՝ ասելով, թե գործարքի պայմաններն ուղղակի խելահեղ են: Բացի բարձր գնից, աղբյուրները հայտնում են, որ իրավունքները, հավանաբար, չեն ներառի «Մատանիների տիրակալի» բոլոր կերպարներին և բավականին սահմանափակ կլինեն: Ինդուստրիայի ներկայացուցիչները տարակուսում են՝ ինչո՞ւ սերիալ նկարահանել, եթե արդեն 6 ֆիլմ կա: Սեպտեմբերին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ընկերության հեռուստատեսային դեպարտամենտի առջև խնդիր էր դրել՝ այնպիսի նախագիծ գտնել, որը կկարողանա մրցել «Գահերի խաղի» հետ: Եթե սերիալի արտադրությունը մեկնարկի, դա կիրականացվի Warner Bros.-ի հետ համագործակցությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |