Նովոսիբիրսկում ադրբեջանցիներին կարգելեն շաուրմա պատրաստել![]() 8 նոյեմբերի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Նովոսիբիրսկի իշխանությունները մտադիր են 2018թ. համար ևս արգելել ներգաղթյալներին աշխատել որոշ ոլորտներում: Արգելքը սահմանվել է 2016-ին: Շրջանի աշխատանքի նախարարությունը հրապարակել է նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Տրավնիկովի հրամանագրի նախագիծը: Որոշումը վերաբերում է Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին: Այն ոլորտների ցանկը, որտեղ չեն կարող աշխատել ներգաղթյալները, այդ թվում Ադրբեջանից, կընդլայնվի՝ 34-ից հասնելով 39-ի: Այժմ արգելքի տակ կլինի նաև ֆասթֆուդի պատրաստումը՝ նրանց «կարգելվի բացել սննդի պատրաստման շուկայական կրպակներ և առևտրային կետեր», ինչպես նաև վաճառել շարժական վաճառակետերից, գրում է Tayga.info-ն: Որոշումն ընդունվել է ըստ ՌԴ կառավարության 2015-ի դեկտեմբերին ստորագրված դաշնային կարգադրության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |