Լևանդովսկին՝ խարդախության զոհ. 24.000 եվրո է փոխանցել «երեխայի բուժման» համար![]() 8 նոյեմբերի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խարդախության զոհ է դարձել: Նա ցանկացել է օգնել մի լեհ տղայի, որի ծնողները գումար էին հավաքում աչքի քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ֆուտբոլիստը 24.000 եվրո է փոխանցել աճուրդի հաշվեհամարին, որն անցկացնում էր դրամահավաքը, սակայն պարզվել է, որ այն ֆիկտիվ է: Ոստիկանությունն արդեն պարզել է, թե ով է խարդախության հեղինակը, ում հաշվեհամարին է փոխանցվել գումարը: Տղամարդը հայտարարել է, որ կվերադարձնի խաբեությամբ շորթած գումարը, հայտնում է Eurosport-ը Bild-ի վրա հղումով: Ավելի ուշ նա հրապարակել է փոխանցված գումարի սքրինը: Լևանդովսկին իրավիճակը չի մեկնաբանել: Լևանդովսկին հավաքականի կազմում պատրաստվում է Ուրուգվայի հետ ընկերական խաղին: 2017/18 խաղաշրջանում նա 15 գոլ է իրացրել 17 խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |