Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազններից ու պաշտոնյաներից ուզում են $800 մլրդ առգրավել![]() 8 նոյեմբերի 2017 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ գործողության շրջանակում մտադիր են 800 միլիարդ դոլարի գույք բռնագանձել և գումարներ սառեցնել բանկերում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը իրազեկ աղբյուրների վրա հղումով: Նոյեմբերի սկզբից, ըստ պարբերականի աղբյուրի, Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածանքով ավելի քան 60 մարդ է ձերբակալվել՝ թագավորական ընտանիքի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Ըստ աղբյուերի, ձերբակալվածներին նախատեսվում է առգրավել մինչև 3 տրլն ռիալ՝ մոտ 800 մլրդ դոլար: Հավանաբր, այդ ակտիվների մեծ մասը երկրից դուրս է գտնվում և առգրավումը կարող է բարդ լինել, գրում է Meduza-ն: Ենթադրվում է, որ առգրավված միջոցները կուղղվեն բյուջեի պակասուրդի կրճատմանը: Նավթի համաշխարհային գների նվազման պատճառով Սաուդյան Արաբիան վերջին մի քանի տարում ստիպված է ծախսել իր պահուստային ֆոնդերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ հայկական արմատներովմիլիարդատեր սաուդացի արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզի կարողությունը պակասել է 1,22 մլրդ դոլարով նրան պատկանող Kingdom Holding Co ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |