ՎԶԵԲ-ը բարելավել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը 2017-2018թթ. համար 8 նոյեմբերի 2017 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017 և 2018թթ. համար՝ բարձրացնելով մինչև 3,5%: Այդ մասին ասվում է նոյեմբերի 7-ին հրապարակված բանկի զեկույցում: Մայիսին հրապարակված զեկույցում բանկը նույնպես բարելավել էր ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար՝ 0.5%-ից մինչև 2.5%, իսկ 2018-ի համար՝ մինչև 3%: Նոյեմբերյան զեկույցում ՀՆԱ աճի կանխատեսումը 2017-18թթ. համար աճել է համապատասխանաբար 1% և 0,5%-ով: Ըստ զեկույցի, ՀՀ տնտեսական աճը 2017-ի առաջին կիսամյակում 2016-ի դանդաղման ֆոնին ակտիվացել է (աճը՝ 0,2%): ՀՀ ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում աճել է 6,5%, երկրորդ եռամսյակում՝ 5,5%: Ըստ վիճակագրական ծառայության, ՀՀ տնտեսական աճն առաջին կիսամյակում կազմել է 6%: Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%: ՎԶԵԲ-ն անփոփոխ է թողել մայիսի կանխատեսումն Ադրբեջանի համար, որի ՀՆԱ աճը 2017-ին մնացել է բացասական ցուցանիշի մակարդակում՝ 0.5%: 2018-ին Ադրբեջանի ՀՆԱ աճի կանխատեսումը անփոփոխ է մնացել՝ 2%: Վրաստանում ՀՆԱ աճը 2017-ին ակնկալվում է 4,5%, ՌԴ-ում՝ 1,8%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |