Երևանի 2018 թվականի բյուջեն կնվազի մոտ 5%-ով

Երևանի 2018 թվականի բյուջեն կնվազի մոտ 5%-ով

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 4,9% տոկոսով:

Համաձայն նախագծի՝ գալիք տարի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է մոտ 80,190 մլրդ դրամի չափով՝ 2017-ի 84,345 մլրդ դիմաց։

2017-ին՝ 2016-ի 78,219 մլրդ դրամի համեմատ, քաղաքի բյուջեն աճել էր 7.8%-ով:

Երևանի 2018-ի բյուջետային ծախսերի համար նախատեսվում է 80 մլրդ 237 մլն 969 հազ. դրամ: Պակասուրդը կազմում է 48 մլն դրամ, ինչը 29,4%-ով քիչ է նախորդ տարվա 68 մլն պակասուրդից։

2,7%-ով նվազել են հարկերից և տուրքերի ձևավորվող բյուջեի եկամուտները՝ 2017-ի 14,9 մլրդ փոխարեն՝ 2018-ի համար կազմելով 14,427 մլրդ դրամ:

Պաշտոնական դրամաշնորհներից եկամուտը նվազել է 0,3%-ով, մինչև 21,6 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---