Թանկյանի ու ռուս երգչուհու տեսահոլովակը համացանցում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել հայտնի ռոք երաժիշտ, System of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և ռուսական IOWA խմբի մենակատար Կատյա Իվանչիկովայի «Հիանալի օր մեռնելու համար» (A Fine Morning To Die) երգի տեսահոլովակի պրեմիերան: Սերժ Թանկյանը երգը գրել է հատուկ «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի համար: Ռուսաստանի պատմության դրամատիկ իրադարձությունների մասին պատմող ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի 30-ին, գրում է Vesti.ru-ն: System of a Down-ի մենակատարը Մոսկվա էր այցելել հուլիսի սկզբին և մանրամասն պատմել էր իր աշխատանքի մասին: Անակնկալ էր այն, որ իր հետ միասին կոմպոզիցիայի վրա աշխատել է նաև IOWA խմբի մենակատարը: «Ես երազում էի նման մի նախագծի մասին վերջին տարիներին: Միացնել մեծ նվագախումբը, խելահեղ ռոքն ու էթնիկ երաժշտական մոտիվները՝ այս իմաստով իմ երազանքն իրականացավ: Կարող եմ վստահ ասել, որ շատ հպարտ եմ այս աշխատանքով»,-ասել է Թանկյանը: Ըստ ֆիլմի գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևի, Թանկյանը կարողացել է օրիգինալ սաունդթրեկ ստեղծել ֆիլմի համար, որը կարելի է իրավամբ դասել համաշխարհային կինոերաժշտության լավագույն նմուշների շարքին: Տեսահոլովակում երաժիշտների ստուդիայում արված նկարահանումները զուգակցված են ֆիլմից կադրերի հետ, որտեղ Սերժը կատարում է պատերազմ գնացող տղամարդու երգը, իսկ Կատյան՝ կնոջ, որը սպասում է և աղոթում, որ իր սիրեցյալը , անցնելով բոլոր փորձությունների միջով, վերդառնա իր մոտ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |