ԱՄՆ-ում կհրատարակվի հայկական խոհանոցին նվիրված «Լավաշ» գիրքը14 նոյեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը կտպագրի Հայաստանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան ժամանել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։ Գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Երևանի Թումոյում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են Թումոյի մի խումբ ուսանողներ: Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է, հայտնում է Թումոյի մամուլի ծառայությունը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |