Ալիևը նեղսրտել է ԵԽ քննադատությունից՝ սպառնում է դուրս գալ կազմակերպությունից![]() 16 նոյեմբերի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե ճգնաժամը Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններում խորանա, երկիրը կարող է դուրս գալ կազմակերպության կազմից: Ալիևն այս հայտարարությունն արել է ի պատասխան ԵԽ սպառնալիքի՝ դատի տալ Ադրբեջանին ընդդիմության առաջնորդներից մեկին ազատելու վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար, հայտնում է BBC-ին: Ելույթ ունենալով Բաքվում՝ Ալիևը մեղադրել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին այն բանի համար, իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի և ԵԽ միջև ճգնաժամ է առաջացել: Հետո Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը կարող դուրս գալ ԵԽ կազմից. «Եթե այդ ճգնաժամը խորանա, Ադրբեջանն, անկասկած, ազատ կլինի ընտրության մեջ: Մենք կամավոր ենք անդամակցել բոլոր կազմակերպություններին, և կամավոր էլ կարող ենք դուրս գալ»,-ասել է նա: Նա նաև հայտարարել է,թե երկրում գործում է «արտերկրից կառավարվող 5-րդ շարասյունը: Նոյեմբերի 20-ին սպառվում է ԵԽ նախարարների կոմիտեի ժամկետը, որը սահմանվել էր Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս բացատրություններ տա, թե ինչու չի կատարվում ՄԻԵԴ որոշումը բանտից ընդդիմադիր Իլգար Մամեդովին ազատ արձակելու վերաբերյալ: Մամեդովը ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |