Մոուրինյո. Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մինչև 2017-ի ավարտը

Մոուրինյո. Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մինչև 2017-ի ավարտը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերականգնվում է վնասվածքից հետո, կվերադառնա խաղադաշտ մինչև 2017-ի ավարտը: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հոկտեմբերի 18-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ 36-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզումները որոշ սահմանափակումներով, գրում է Championat.com-ը:

«Նա առյուծ է, մարտիկ: Կարծում եմ, որ դա լավ է նկարագրում նրան: Ինչպես և ակնկալում էինք, նա կրճատել է իր ապաքինման ժամկետը: Ինչպես ասել եմ մի քանի շաբաթ առաջ, նա խաղադաշտ կվերադառնա մինչև 2017-ի ավարտը: Դա հիանալի է, քանի որ նման վնասվածքից հետո ապաքինումը շատ արագ եղավ»,-մեջբերել է Մոուրինյոյի խոսքը Sky Sports-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---