2 տարում դասախոսների թիվը ՀՀ-ում կրճատվել է մոտ 4%-ով

2 տարում դասախոսների թիվը ՀՀ-ում կրճատվել է մոտ 4%-ով

PanARMENIAN.Net - 2014-2016 թվականներին Հայաստանում հանրակրթական դպրոցների ուսուցիչների քանակը նվազել է 1,7%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014-ին դպրոցներում դասավանդել է 39.000, 2015-ին՝ 38.700, 2016-ին 38.300 ուսուցիչ:

Նույն ժամանակահատվածում բուհերում 3,9%-ով կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ 2014-ի 7.913-ի փոխարեն 2016-ին 7.598 կազմելով. 2015-ին դասախոսների թիվը եղել է 7.947:

2016-ի տվյալներով՝ գիտական աստիճան ունեցող դասախոսները կազմել են ընդհանուրի 51,5%-ը, գիտական կոչում ունեցողները՝ մոտ 43%-ը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---