Գիտնականներ. Ընդեղենի օգտագործումը նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը

Գիտնականներ. Ընդեղենի օգտագործումը նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը

PanARMENIAN.Net - Շաբաթական 2 անգամ մեկ բուռ ընդեղենիօգտագործումը նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը գրեթե 25 տոկսով: Նվազում է նաև վաղաժամ մահվան հավանականությունը ինսուլտից: Նման եզրակացության են եկել գիտնականները Հարվարդի համալսարանից՝ հետազոտելով սննդակարգի ազդեցությունն ավելի քան 200.000 մարդու վրա, գրում է lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

32 տարի տևած հետազոտմանը մասնակցել է 210.000 բուժքույր և բժիշկ: Յուրաքնաչյուր 2 տարին մեկ նրանք հարցաթերթիկներ են լրացրել՝ նկարագրելով իրենց կենսակերպն ու սննդակարգը, փոփոխություններն առողջական վիճակում և իրենց հիվանդությունները: Այդ ընթացքում գրանցվել է սրտանոթային խանգարումների 14.136 դեպք, սրտի իշեմիկ հիվանդության 8390 դեպք և 5910 ինսլուտ, որոնց մի մասը մահացու ավարտ է ունեցել:

Գիտնականները կարծում են, որ կյանքի տևողության երկարացման և սրտի կաթվածների ու ինսուլտների կանխարգելման համար օգտակար են ընդեղենի բոլոր տեսակները, ընկույզը, նուշը, պիստակը, հնդկական պոպոքը, գետնանուշը, կաղինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---